News

Հայտարարություն

Educational 2018-09-11

Հայտարարվում է մրցույթ ՝ ՀՀ Արմավիրի մարզի <<Դաշտի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ մաթեմատիկայի, տեխնոլոգիայի (տղաների և աղջիկների խմբեր), ֆիզիկայի և ինֆորմատիկայի ուսուցչի թափուր տեղերի համար: Ուսուցչի վարձատրությունը՝ ըստ դասաբաշխման: Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ գրավոր և բանավոր՝ ըստ ԿԳ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի: Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում՝ 1. Հանձնաժողովի անունով գրավոր դիմում՝ նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (Ձև 1), 2. Փաստաթուղթ (դիպլոմ) <<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ, 3. Անձնագրի պատճենը, 4. Ինքնակենսագրություն (Ձև 4), 5. Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հաստատող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում), 6. Մեկ լուսանկար՝ 3x4 չափի, 7. Այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք, 8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ: Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերն ընդունվում են 2018թ.հոկտեմբերի 3-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի: Մրցույթը կկայանա 2018թ. հոկտեմբերի 4-ին, ժամը՝ 14:00, ՀՀ Արմավիրի մարզի <<Դաշտի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ : Պայմաններին կարելի է ծանոթանալ դպրոցում կամ զանգահարել (077) 30-30-20 հեռախոսահամարով:

Արմավիր, գ. Դաշտի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.