News

Էդգար Ստեփանյանը՝ Օմսկի միջազգային մրցաշարի հաղթող

Sports 2018-09-10

Հեծանվասպորտի Հայաստանի հավաքականի անդամ Էդգար Ստեփանյանը հերթական հաղթական արդյունքն է գրանցել՝ հաղթելով Օմսկի միջազգային մրցաշարում: Ստեփանյանը «Գրան Պրի»-ի սկրեչ մրցաձևում առաջինն է հատել եզրագիծը՝ գերազանցելով բոլոր մրցակիցներին։ Այս հաղթանակով Ստեփանյանը վասկատել է նաև 100 վարկանիշային միավոր: Նշենք նաև, որ սեպտեմբերի 12-14-ին Էդգար Ստեփանյանը կմասնակցի Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայանալիք մրցաշարին, որտեղ ևս խաղարկվելու են Աշխարհի գավաթի միավորներ։ Աղբյուրը՝ Operativ.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.