News

Հայաստանի ձյուդոյի հավաքականը Բաքու չի մեկնի

Sports 2018-09-06

Հայաստանի ձյուդոյի ազգային հավաքականը Բաքվում կայանալիք 2018 թվականի աշխարհի առաջնությանը չի մասնակցի։ Ընդունող երկիրը հրաժարվել է պաշտոնապես ներկայացնել Հայաստանի Հանրապետության պատվիրակության անվտանգությունն ապահովող անհրաժեշտ երաշխիքներ,- այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը: Բաքվում ձյուդոյի տարվա կարևորագույն ստուգատեսն անցկացվելու է սեպտեմբերի 20-27-ը: Հիշեցնենք, որ Բաքվում կայացած դեռևս միակ մարզական իրադարձությունը, որին Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է, եղել են 2016 թվականի Եվրոպական խաղերը: Աղբյուրը՝ Armsport.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.