News

Սեպտեմբերի 1

Educational 2018-09-06

Եվս մեկ զանգ ազդարարեց` դեռևս նոր-նոր իրենց քայլը կատարող սաների մուտքը դպրոց: Դպրության և գիտելիքի օրը մեր դպրոցում նշվեց մեծ խանդավառությամբ: Աշնանային ցրտաշունչ օրը, իր ինքնատիպ մտահղացումով, յուրահատուկ դարձրեց 12-րդ դասարանի դասղեկ Թ.Մարտիրոսյանը` մեր սիրելի տասներկուերորդ դասարանցիների` վերջին սեպտեմբերյան զանգի ղողանջը միահյուսելով` առաջին դասարանցիների մուտքը ազդարող զանգի հետ: Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ, Շնորհավորում ենք ձեզ սեպտեմբերի մեկի` Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: Առանձնակի ջերմությամբ ուզում ենք շնորհավորել առաջին դասարանցիներին ու հույս հայտնել, որ տոնական այս խանդավառությունը նրանց ուղեկից կլինի կրթության բոլոր աստիճաններում:

Գեղարքունիք, գ. Ծաղկունքի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.