News

Ովքեր են հայկական կոխ ըմբշամարտի երիտասարդ չեմպիոնները

Sports 2018-09-05

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ը Ստեփանակերտում կայացել է հայկական կոխ ըմբշամարտի Հայաստանի երիտասարդների բաց առաջնությունը։ Այն նվիրված էր Արցախի Հանրապետության անկախության տոնին: Հայկական կոխ ըմբշամարտի կանոնակարգով սահմանված քաշային կարգերում 2018 թվականի առաջնության հաղթողներ են դարձել Գագիկ Գեղամյանը (55 կգ), Պողոս Բադալյանը (60 կգ), Դավիթ Գաբրիելյանը (66 կգ), Գրիգոր Ներսիսյանը (73 կգ), Բորիս Շարվերդյանը (81 կգ), Վահագն Չալյանը (–90 կգ), Նարեկ Համբարձումյանը (100 կգ) և Արման Մանուկյան (+100 կգ): Առաջնությանը մասնակցել են Երևանի, Հայաստանի Հանրապետության մարզերի և Արցախի Հանրապետության հավաքական թիմերի շուրջ 90 մարզիկներ: Աղբյուրը՝ Mamul.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.