News

Բացահայտվել է հին եգիպտական մումիայի «գաղտնիքը»

Featured 2018-09-04

Սթենֆորդի համալսարանի ուսանողուհի Արիելա Ալգազեն հայտնաբերել ու վերծանել է սարկոֆագի բեկորների տեքստի հատվածները, որոնք ավելի քան 100 տարի առաջ տեղ են գտել ուսումնական հաստատության հավաքածուում: Մումիան ձեռք է բերել համալսարանի հիմնադրի կինը՝ Ջեյն Սթենֆորդը, 1901 թվականին: Հինգ տարի անց սարկոֆագը լրջորեն վնասվել է երկրաշարժի հետևանքով: Այն պահվել է ուսումնական հաստատության թանգարանում, և գիտնականները որևէ գրություն չեն նկատել դրա վրա: 2018 թվականի գարնանը թանգարանային մշակույթի դասընթացի ուսանողներն ուսումնասիրել են օբյեկտը: Հետազոտելով դամբարանը՝ Ալգազեն տեքստ պարունակող երկու օբյեկտ է հայտնաբերել: Եգիպտագետներն օգնել են աղջկան թարգմանել բառերն ու վերծանել այն կնոջ անունը, ում պատկանում են մնացորդները: Պարզվել է՝ կնոջ անունը Սենչալանտոս է եղել, իսկ տապանագրում գրված է. «Թող նրա անունն օրըստօրե երիտասարդանա»: Գրության ոճի միջոցով մասնագետները բացահայտել են եգիպտուհու մահվան մոտավոր ամսաթիվը՝ մ.թ.ա. 30 թվականից ոչ ավելի վաղ: Սա Եգիպտոսի պատմության հելլենիստական շրջանն է, որից գիտնականները շատ հազվադեպ են տեքստեր գտնում: Աղբյուրը՝ Тert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.