News

Սեպտեմբերի 1-ը Հաղարծինի միջնակարգ դպրոցում

Educational 2018-09-03

Գիտելիքի օրը Հաղարծինի միջնակարգ դպրոցում անցավ բավականին հագեցված և հետաքրքիր: Կազմակերպվել էր տարեմուտի գեղեցիկ միջոցառում՝ 12-րդ դասարանցիների գլխավորությամբ: Միջոցառմանը ելույթ ունեցան դպրոցի շնորհալիները, <<Նռանե>> պարի խումբը, ինչպես նաև աշկերտներին իրենց ողջույնի խոսքը հղեցին մեր շատ սիրելի ուսուցիչներն ու դպրոցի տնօրեն ընկեր Գոհար Թամամյանը: Վերջինս գերազանց առաջադիմություն ցուցաբերած և ուսումնական տարում հաջողություններ գրանցած սաներին բաժանեց գովասանագրեր և պարգևատրումներ: Սեպտեմբերի 1-ը առաձնակի հիշարժան էր առաջին դասարանցիների համար, ովքեր սրտի թրթիռով առաջին անգամ էին ոտք դնում դպրոցի շեմին: Մաղթում ենք, որ ուսումնառության տարիները նրանց համար լինեն գիտելիքների ձեռքբերման ու հարստացման, աշխարհճանաչողության ու ինքնադրսևորման, դպրոցական կյանքի լավագույն հիշողություններով հագեցած տարիներ: Մեկ անգամ ևս շնորհավորում ենք բոլորին գիտելիքի օրվա կապակցությամբ՝ մաղթելով արգասաբեր ու արդյունավետ նոր ուսումնական տարի:

Տավուշ, գ. Հաղարծինի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.