News

Միջոցառում` Երևանի թիվ 12 հիմնական դպրոցում

Educational 2013-09-30

Ս.թ. սեպտեմբերի 18-ին լրացավ աշխարհահռչակ հայ աստղագետ Վ. Համբարձումյանի 105 ամյակը : Երևանի թիվ 12 հիմնական դպրոցը, որը կրում է մեծ գիտնականի պատվավոր անունը, սեպտեմբերի 18-25-ը հայտարարեց «Համբարձումյանական» շաբաթ:
Միջոցառումների մեկնարկը տրվեց էքսկուրսիայով դեպի Բյուրականի աստղադիտարան : Դպրոցի 6-9-րդ դասարանների աշակերտները սիրով ու մեծ հետաքրքրությամբ ծանոթացան աստղադիտարանի դիտակների հետ, որոնցից մեկը մեր տարածաշրջանի ամենամեծ դիտակն է:
 
Շաբաթվա մյուս օրերին համակարգչային  սենյակում` մի խումբ աշակերտներ  ներկայացրեցին իրենց պատրաստած  էլեկտրոնային ցուցադրումները  Վ. Համբարձումյանի կյանքի և գործունեության մասին : «Համբարձումյանական» շաբաթը եզրափակվեց աստղադիտարանից հրավիրված գիտաշխատողի ամփոփ դասախոսությամբ՝ «Տիեզերք» թեմայով:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.