News

Հայտնի են 2018-2019 ուստարվա արձակուրդային օրերը

Featured 2018-08-27

Դպրոցներում 2018-2019 ուսումնական տարին հանրակրթական դպրոցներում կսկսվի 2018 թ.-ի սեպտեմբերի 1-ին, կավարտվի 2019 թ. մայիսի 24-ին՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, իսկ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ մայիսի 25-ին՝ ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ առաջին դասարանների համար, 32 ուսումնական շաբաթ երկրորդ և 34 ուսումնական շաբաթ երրորդից տասներկուերորդ դասարանների համար։ Այս մասին նշվում է կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հուլիսի 11-ին ստորագրված 694-Ն հրամանում։ Նույն հրամանով սահմանվում են նաև ուստարվա արձակուրդները: Ուսումնական պարապմունքների ընթացքում 3-12-րդ դասարանների սովորողներին աշնանային արձակուրդները կտրվեն 2018 թ.-ի հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը ներառյալ, ձմեռային արձակուրդները՝ 2018թ.-ի դեկտեմբերի 24-ից 2018 թ.-ի հունվարի 6-ը ներառյալ, գարնանային արձակուրդները՝ 2019 թ.-ի մարտի 25-ից 31-ը ներառյալ: Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդները կտրվեն 2018 թ.-ի հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 4-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2018 թ.-ի դեկտեմբերի 24-ից 2019 թ.-ի հունվարի 20-ը ներառյալ, գարնանայինը՝ 2019 թ.-ի մարտի 18-ից 31-ը ներառյալ: Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդները կտրվեն 2018 թ.-ի հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2018 թ.-ի դեկտեմբերի 24-ից 2019 թ.-ի հունվարի 20-ը ներառյալ և գարնանայինը՝ 2019 թ.-ի մարտի 25-ից 31-ը ներառյալ: Աղբյուրը՝ Iravaban.net

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.