News

Ֆուտզալի կանանց Հայաստանի հավաքականը հաղթել է Մոլդովայի ընտրանուն

Sports 2018-08-22

Մոլդովայում օգոստոսի 21-ին մեկնարկել է ֆուտզալի կանանց Եվրոպայի առաջնության նախնական փուլը:

Ֆուտզալի կանանց Հայաստանի հավաքականն առաջին խաղում հանդիպել է Մոլդովայի ընտրանու հետ՝ հաղթելով 1:0 հաշվով: Մեր հավաքականի կազմում աչքի է ընկել Անի Կարապետյանը:

Հաջորդ հանդիպումը մեր թիմը կանցկացնի օգոստոսի 22-ին Բելառուսի հավաքականի հետ: Նշենք նաև, որ հաջորդ փուլի ուղեգիրը կնվաճի միայն խմբի հաղթողը:

Աղբյուրը՝ Mamul.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.