News

Հայ շախմատիստները՝ Ռիգայի տեխնիկական համալսարանի գավաթի խաղարկության մեդալակիրներ

Sports 2018-08-14

Ռիգայի տեխնիկական համալսարանի գավաթի 8-րդ խաղարկությունն ավարտվել է հայ շախմատիստների հաղթանակով։ Հայաստանի ազգային հավաքականի անդամ, գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը և գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը 9 հնարավորից վաստակել են 7,5-ական միավոր՝ կիսելով 1-2-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո մրցաշարի հաղթող է դարձել Հովհաննիյսնը, իսկ Պետրոսյանն արժանացել է արծաթե մեդալի: Հայաստանի 3-րդ պատվիրակը՝ Սամվել Տեր-Սահակյանը, ով մրցաշարի մեծ մասը ընթանում էր առաջատարների խմբում, վերջնամասում երկու պարտություն է կրել՝ գրավելով 23-րդ հորիզոնականը: Աղբյուրը՝ Mamul.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.