News

Այսօր կկայանա «Ալաշկերտ»-«Կլուժ» հանդիպումը

Sports 2018-08-09

Այսօր Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի շրջանակում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում «Ալաշկերտը» կընդունի Ռումինիայի չեմպիոն «Կլուժին»։ Խաղը կսպասարկի ուկրաինական մրցավարական բրիգադը` Սերգեյ Բոյկոյի գլխավորությամբ, ում կօգնեն Վիկտոր Մատյաշը և Ալեքսանդր Վոյտյուկը: Ռումինական թիմի գլխավոր մարզիչ Անտոնիու Կոնսեյսաուն խաղից առաջ նշել է, որ «Ալաշկերտի» կազմում կան բարձրակարգ ֆուտբոլիստներ, սակայն անուններ չի նշել. «Դիտել եմ մրցակցի վերջին երկու խաղերը: «Ալաշկերտ»-ն ուժեղ թիմ է: Ես առանձնացրել եմ երկու ֆուտբոլիստի, ովքեր կարող են փոխել խաղի ընթացքը: Հասկանում ենք, որ դիմակայության ելքը որոշվելու է երկու խաղերի արդյունքում, սակայն մենք պետք է կենտրոնանանք վաղվա հանդիպման վրա և լավ արդյունքի հասնենք: Որակավորման փուլը հաղթահարելը շատ կարևոր է և՛ ինձ համար, և՛ ֆուտբոլիստների, և՛ ղեկավարության: Գուցե մեզ համար առավելություն է, որ պատասխան հանդիպումը տանն ենք անցկացնելու, բայց շատ բան կախված է լինելու Հայաստանում կայանալիք խաղից»,- նշել է պորտուգալացի մասնագետը։ Նշենք նաև, որ «Ալաշկերտ»-«Կլուժ» հանդիպումը կմեկնարկի 20:00-ին, իսկ մուտքն ազատ է: Աղբյուրը՝ Armsport.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.