News

Աստղիկ Հակոբյանը՝ 1-ին խմբի շախմատի մրցաշարի հաղթող

Sports 2018-08-07

Ավարտվել է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն անցկացվող Հայաստանի կանանց 74-րդ առաջնության 1-ին խմբի մրցաշարը, որին մասնակցում էին 34 շախմատիստուհի: Մրցաշարում 1-3-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստուհիները իրավունք էին նվաճելու մասնակցելու Հայաստանի կանանց առաջնության բարձրագույն խմբի մրցաշարին: Մրցաշարի հաղթող է դարձել Էջմիածինը ներկայացնող 13-ամյա Աստղիկ Հակոբյանը, ով 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր՝ մեկ միավորով առաջ անցավ մրցակիցներից և 103 կետով բարելավելով իր անհատական վարկանիշը: Մրցաշարում երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է 6.5 միավոր վաստակած 17-ամյա Արփինե Գրիգորյանը, իսկ 16-ամյա Աննա Խաչատրյանը եզրափակել է լավագույն եռյակը: Մասնակիցների թվում են եղել 2 կանանց միջազգային վարպետ և 1 վարպետության թեկնածու: Մրցաշարին մասնակցած կոչումով շախմատիստուհիներից ոչ մեկին չի հաջողվել նվաճել բարձրագույն խմբի ուղեգիր: Նշենք նաև, որ 1-3-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստուհիները կմասնակցեն նաև օգոստոսի 19-ին Ռիգայում մեկնարկող Եվրոպայի պատանիների և աղջիկների անհատական առաջնությանը: Աղբյուրը՝ Mamul.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.