News

Սֆինքսի նոր արձան՝ Եգիպտոսում

Featured 2018-08-07

Եգիպտական Լուքսոր քաղաքում ճանապարհի վերանորոգման աշխատանքների իրականացման ժամանակ գետնի տակ հայտնաբերվել է Սֆինքսի նոր արձան: Ըստ նահանգի պատմական հուշարձանների գործերով վարչության ղեկավար Մուհամեդ Աբդել Ազիզի՝ արձանը նման է Գիզայի մեծ Սֆինքսին և ունի առյուծի մարմին ու մարդկային դեմք: Մասնագետները դեռևս չեն շտապում դուրս բերել հուշարձանը, որպեսզի այն չվնասվի կլիմայական պայմանների կտրուկ փոփոխության հետևանքով: Համարվում է, որ Գիզայի մեծ Սֆինքսը կառուցվել է Քեֆրեն փարավոնի հրամանով, իսկ արձանի դեմքը նմանեցված է փարավոնի դեմքին: Ի դեպ, ամբողջական կրաքարե ժայռից կերտված այս արձանը մինչ օրս համարվում է խոշորագույնն աշխարհում: Աղբյուրը՝ Tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.