News

Ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնություն. 4 ոսկե և 6 բրոնզե մեդալ

Sports 2018-08-06

Հռոմում ավարտվել է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Առաջնության շրջանակում մեր երկիրը ներկայացնող ըմբիշները գրանցել են աննախադեպ արդյունք՝ նվաճելով 4 ոսկե և 6 բրոնզե մեդալ հունահռոմեական և ազատ ոճում: Ըստ որում, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը նշել է, որ սա աննախադեպ արդյունք է հայկական ըմբշամարտում։ «Տղաները շատ լավ գոտեմարտեր անցկացրին։ Հասուն գոտեմարտեր էին։ Մեր մեդալակիրները բոլորն ի վիճակի են Աշխարհի առաջնությունից մեդալներ բերել, գույնը ասել չեմ կարող, բայց բոլորն էլ շատ լավ որակներ ունեն։ Շնորհավորում եմ բոլորիս այս հաջողության համար»,- ասել է Արայիկ Բաղդադյանը: Աղբյուրը՝ Tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.