News

Հայկական մշակույթի ցուցահանդես՝ Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում

Featured 2018-07-31

Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում սեպտեմբերին 22-ից մինչև հունվարի 13-ը տեղի կունենա ցուցահանդես՝ նվիրված IV-XVII դարերի հայկական պատմամշակութային ժառանգությանը: Ցուցահանդեսում հիմնականում ցուցադրվելու են ցուցանմուշներ Մայր աթոռ սուրբ Էջմիածնից, Մատենադարան հնագույն ձեռագրերի ինստիտուտից, Երևանի պատմության թանգարանից, ինչպես նաև մի շարք ցուցանմուշներ Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց եկեղեցուց, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանից և Մխիթարյան Միաբանությունից: Սա առաջին խոշոր ցուցահանդեսն է, որը նվիրված է համաշխարհային համատեքստում հայ ժողովրդի գեղարվեստական և մշակութային նվաճումներին 14 դարերի ընթացքում՝ սկսած 4-րդ դարից, երբ հայերը իրենց հայրենիքում՝ Արարատ լեռան ստորոտում քրիստոնյա դարձան մինչև 17-րդ դարը, երբ տարածաշրջանում հայտնվեցին հայերեն տպագրված առաջին գրքերը, երբ հայերը վերահսկում էին համաշխարհային առևտրային ճանապարհները: Նշենք նաև, որ Նյու-Յորքում կայանալիք ցուցահանդեսի համար նյութեր են տրամադրելու նաև Գյուլբենկյան հիմնադրամը և որոշ ոչ հայկական աղբյուրներ: Աղբյուրը՝ News.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.