News

Երկու մեդալ՝ «Ֆիզիկա» առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադայում

Featured 2018-07-28

Հայ աշակերտները հուլիսի 21-ին Լիսաբոնում մեկնարկած «Ֆիզիկա» առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադայում երկու մեդալ են նվաճել: Միջազգային օլիմպիադային Հայաստանի Հանրապետությունից մասնակցել է 3 աշակերտ: Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Դավիթ Գևորգյանն արժանացել է արծաթե մեդալի, իսկ նույն դպրոցի 11-րդ դասարանի սաներ Դավիթ Զոհրաբյանը և Քրիստինե Գրիգորյանը՝ համապատասխանաբար բրոնզե մեդալի և գովասանագրի: Հայաստանի թիմը ղեկավարել են Գագիկ Գրիգորյանը (Ա.Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց, «Այբ» կրթական հանգույց) և Բիլոր Կուրղինյանը (Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց): Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.