News

Ծանրամարտիկ Հարություն Գրիգորյանը՝ պատանիների Եվրոպայի չեմպիոն

Sports 2018-07-25

Այսօր Իտալիայի Միլան քաղաքում ընթացող ծանրամարտի պատանիների Եվրոպայի առաջնության շրջանակում մրցահարթակ են դուրս եկել մինչև 15 տարեկան 77 կգ քաշային ծանրորդները։ Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Հարություն Գրիգորյանը հռչակվել է Եվրոպայի չեմպիոն՝ երկամարտում գրանցելով 258 կգ արդյունք (պոկելով 117 կգ և հրելով 141 կգ): Արծաթե մեդալի է արժանացել հունգարացի Բենջամին Ֆեդերերին՝ երկամարտի 246 կգ արդյունքով։ երրորդ հորիզոնականն է զբաղեցրել վրացի Սաբա Ասանիձեն՝ երկամարտի 231 կգ արդյունքով։ Աղբյուրը՝ Mamul.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.