News

Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը՝ Մոսկվայի Մեծ թատրոնի բեմում

Featured 2018-07-24

Այսօր՝ հուլիսի 24-ին, գրեթե 60 տարի անց Մոսկվայի Մեծ թատրոնի բեմում կցուցադրվի Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը: Այն կներկայացնեն Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստները: Մեծ թատրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Ուրինը ընդգծել է Հայաստանի երաժշտականությունը և նշել, որ իրենք միշտ ուրախ են իրենց բեմում ընդունել ընկերների և գործընկերների: Ըստ որում, հյուրախաղերի կազմակերպիչները տեղեկացրել են, որ 2018 թվականը լի է հայկական պետականության և մշակույթի հետ կապված կարևոր իրադարձություններով։ Նշենք, որ Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը վերջին անգամ Մեծ թատրոնի բեմում ներկայացվել է 57 տարի առաջ՝ 1961 թավականի փետրվարին։ Ներկայացմանը մասնակցելու է Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ։ Գլխավոր դերերում հանդես են գալու թատրոնի բալատային խմբի առաջատար մենակատարներ Ռուբեն Մուրադյանը, Սյուզաննա Փիրումյանը, Մերի Հովհաննիսյանը, Սոնա Վարդանյանը, Վահագն Մարգայանը, Ռազմիկ Մարուքյանը։ Աղբյուրը՝ Panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.