News

Ծանրորդ Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի պատանիների չեմպիոն

Sports 2018-07-24

Ուրախալի է, որ Ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը հաջողությամբ է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը: Մինչև 15 տարեկանների պայքարում 50 կգ քաշային Գոռ Սահակյանը երկամարտի 178 կգ արդյունքով դարձել է Եվրոպայի պատանիների չեմպիոն՝ նվաճելով ոսկե մեդալը: Նշենք, որ շուտով տեղի կունենան պատանեկան Օլիմպիական խաղերը, որին մասնակցության համար վարկանշային է Եվրոպայի առաջնությունում Ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի ցուցաբերած արդյունքը: Ըստ որում, Հայաստանի մյուս ներկայացուցիչը` Ժորա Սարգսյանը, 0 է ստացել՝ ձախողելով երեք մոտեցումները: Աղբյուրը՝ Tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.