News

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այցելել է ՀՊՏՀ

Educational 2013-09-28

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ս.թ. սեպտեմբերի 28-ին այցելել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան: ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը նախարարին ներկայացրել է հաշվետվություն՝ ամռան ընթացքում իրականացված վերանորոգման աշխատանքների վերաբերյալ:
Խորհրդակցությունից հետո նախարարը ռեկտորի ուղեկցությամբ շրջել է բուհի տեխնիկական նոր վերազինմամբ ապահովված լսարաններում, զրուցել ուսանողների հետ, հետաքրքրվել նրանց խնդիրներով:Նախարարին ներկայացվել է նաև ՀՊՏՀ նորաբաց գիտահետազոտական կենտրոնը, որի վերանորոգման աշխատանքները արդեն ավարտական փուլում են և կահավորման ավարտից հետո կգործի:
 
Դեռևս օգոստոսին, ՀՊՏՀ-ում  տեղի ունեցած ՀՀ ԿԳ նախարարի և ուսխորհուրդների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ուսանողները բարձրացրել էին ուսանողական ճաշարանների մատչելիութան հարցը: Տնտեսագիտականի ռեկտորն այն ժամանակ խոստացել էր, որ սեպտեմների 1-ից համալսարանում կգործի նոր վերանորոգված ճաշարան՝  համեմատաբար մատչելի գնացուցակով: Ռեկտորն ու ՀՀ ԿԳ նախարարն այցելել են նաև  տնտեսագիտական համալսարանի նորաբաց ճաշարան, հետաքրքրվել ուսանողներից՝  գոհ են արդյոք սննդի  որակից և գներից:
 
Աղբյուրը՝ edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.