News

Հայտնաբերվել են մարդկությանը հայտնի հնագույն հացի մնացորդները

Featured 2018-07-18

Հորդանանում իրականացվող հնագիտական պեղումների ժամանակ Կոպենհագենի համալսարանի գիտնականները հայտնաբերել են հացի ածխացած մնացորդներ։ Սննդամթերքի մնացորդները հայտնաբերվել են օվալաձև քարե կառույցի տարածքում, որի կենտրոնական հատվածն իրենից ջեռոց է ներկայացնում։ Այն կառուցել են մ.թ.ա. 12.5-9.5 հազար թվականներին ապրած մարդիկ: Գտածոյի տարիքը գնահատվում է ավելի քան 14 000 տարի, ինչն այն դարձնում է ամենահին պատմական վկայությունը հաց թխելու մշակույթի գոյության մասին: Ավելի վաղ կարծիք կար, որ մարդիկ հաց թխել սկսել են գյուղատնտեսության զարգացմանը զուգահեռ, որն ավելի ուշ է տեղի ունեցել: Ըստ գիտնականների՝ մարդիկ սկսել են հաց թխել գյուղատնտեսական մշակույթի առաջացումից առնվազն 4000 տարի առաջ: Աղբյուրը՝ Tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.