News

Հայտնի է «Մանկական եվրատեսիլ- 2013»-ի Հայաստանի ներկայացուցչի անունը

Featured 2013-09-28

«Մանկական եվրատեսիլ- 2013» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնելու է 15-ամյա Մոնիկա Ավանեսյանը: Փոքրի երգչուհին ներկայանալու է «Շոկո ֆաբրիկա» երգով: «Մանկական եվրատեսիլ- 2013» երգի մրցույթի հայաստանյան մասնակցի ընտրությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 27-ին:
Երգի մրցույթի գծով ստեղծագործական խումբը ստացել էր մասնակցության 82 հայտ: Հայաստանյան ընտրական փուլին մասնակցեցին ընդհամենը 12 հոգի: Հաղթողն ընտրվեց հեռուստաքվեարկության և պրոֆեսիոնալ ժյուրիի ընտրության միջոցով` 50/50 հարաբերակցությամբ:
 
«Մանկական Եվրատեսիլ- 2013»-ն այս տարի կանցկացվի նոյեմբերի 30-ին Կիևում: Այս տարի մրցանակային են համարվելու 1-ին, 2-րդ և 3-րդ հորիզոնականները: Հեղինակավոր մրցույթի հաղթողին կընձեռվի Կոպենհագենում կայանալիք «Եվրատեսիլ- 2014» երգի մրցույթին հանդես գալու հնարավորություն:
 
Հիշեցնենք, որ Հայաստանը «Մանկական Եվրատեսիլին» առաջին անգամ մասնակցել է 2007 թվականին. «Արևիկ» մանկական խումբը իր «Երազանք» երգով, որի արդյունքում երկրորդ տեղը գրավեց 1 միավորի տարբերությամբ: 2008-ին Հայաստանը ներկայացրեց Մոնիկա Մանուչարովան, ով զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը: 2009-ին «Մանկական Եվրատեսիլին» մասնակցել է Լուարա Հայապետյանը՝ զբաղեցնելով 2-դ հորիզոնականը: 2010-ին ծնունդով արցախցի 12-ամյա Վլադիմիր Արզումանյանը իր «Մամա» երգով կարողացավ Հայաստանին հաղթանակ բերել: 2011-ին մրցույթն անցկացվեց Հայաստանում և մեր երկիրը այս անգամ ներկայացրել է Դալիթան՝ զբաղեցնելով 5-րդ տեղը: 2012-ին Հայաստանը ներկայացրել է «Compass band» խումբը՝ զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը:
 
Աղբյուրը` www.panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.