News

Միջոցառում` Ստեփանավանի Հովհաննես Թումանյանի անվան ավագ դպրոցում

Educational 2013-09-27

Ս.թ. սեպտեմբերի 20-ին Ստեփանավանի Հովհհաննես Թումանյանի անվան ավագ դպրոցում տոն էր: Ուրախ էին թե´ ուսուցիչները, թե´ աշակերտները: Առավել էր 10-րդ դասարանցիների ուրախությունը: Աշակերտները ուսուցիչների օգնությամբ կազմակերպել էին գեղեցիկ միջոցառում «Հայաստանը 22 տարեկան է» խորագրով:
Տասներորդցիները  հպարտ էին, որ իրենց է վստահված` Հայաստանի անկախությունը պահպանելու արժանապատիվ գործը:
 
1991թ.-ի սեպտեմբերի 21-ին 2 միլիոնից ավելի մարդիկ իրենց «Այո»-ն ասացին անկախության հանրաքվեում: Ինչպես 22 տարի առաջ պատգամավոր Արամ Մանուկյանը ոգևորությամբ ընթերցեց ԳԽ-ի որոշումը անկախության մասին,այնպես էլ այսօր` 10-րդ դասարանցի Վազգեն Սարուխանյանը  նման ոգևորությամբ   ընթերցեց այն:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.