News

Իրավիճակային քննարկում Dasaran-ում

Featured 2018-06-30

Dasaran կրթական կենտրոնում կրկին համախմբվել էին Հանրապետության տարբեր մարզերի և Երևանի հանրակրթական դպրոցները ներկայացնող մանկավարժները՝ ուսումնասիրելու աշակերտների հետ արդյունավետորեն փոխգործակցելու գործնական հմտություններ: Գիտելիքն իբրև հմտություն կիրառելուն ուղղված իրավիճակային քննարկման ընթացքում մասնագիտական ուղղորդմամբ անդրադարձ կատարվեց աշակերտների վարքաձևերին կոնկրետ իրավիճակներում: Մանկավարժները դուրս բերեցին երեխաների «վատ» վարքի պատճառները և վերլուծեցին մեծահասակների ճիշտ կամ սխալ արձագանքը տարբեր իրավիճակներում: Իսկ վերջո՞ւմ… պատասխանների փոքրիկ կտորներից ստացվեց աշակերտների հետ ճիշտ փոխգործակցելու համար անհրաժեշտ հմտությունների մի ողջ գործիքակազմ, որը, ուսուցիչների խոսքով, արդյունավետորեն կկիրառվի դասավարման ընթացքում: Շարունակելի…

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.