News

Աշակերտը ծնողին կուղեկցի դեպի Հռոմ. ամփոփվեցին ընթերցման օլիմպիադայի արդյունքները

Featured 2018-06-27

Այսօր կայացավ «Անտարես» հրատարակչության նախաձեռնած ամենամյա «Ընթերցման օլիմպիադա-2018» մրցույթի հանրապետական փուլը, որին հաջորդեց արդյունքների ամփոփման և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Միջոցառման պատվավոր հյուրերի շարքում էին Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Մշակույթի նախարարի տեղակալ Վահե Բուդումյանը, Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը և այլք: Դպրոցական, ապա մարզային փուլերը հաղթահարած և հանրապետական փուլին մասնակցող աշակերտներն առաջին փուլում ներկայացրին իրենց նախընտրած ստեղծագործություններից վերցված հատվածներ, իսկ երկրորդ փուլում ընթերցեցին հատվածներ ժյուրիի կողմից ընտրված ստեղծագործություններից: Ընթերցման օլիմպիադա 2018-ի պատվավոր երեք հորիզոնականները զբաղեցրած աշակերտները պարգևատրվեցին արժեքավոր մրցանակներով, իսկ գլխավոր մրցանակը առաջին հորիզոնականը զբաղեցրած Լիլիթ Մկրտչյանինն էր. աշակերտուհին իր ծնողներից մեկի հետ կմեկնի Հռոմ: Հանրապետական փուլին մասնակցող մյուս աշակերտները նունպես արժանացան զանազան խրախուսական պարգևների և պատվոգրերի, որոնք տրամադրել էին օլիմպիադայի տեղեկատվական աջակից Dasaran կրթական ծրագիրը, օլիմպիադայի նախաձեռնողները և գործընկեր կազմակերպությունները: Շնորհավորում ենք բոլոր մասնակից աշակերտներին և մաղթում նորանոր հաջողություններ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.