News

Էլինա Դանիելյանը ոչ-ոքի խաղաց «Grand Prix» մրցաշարի ութերորդ տուրում

Sports 2013-09-27

Տաշքենդում ընթացող FIDE-ի կանանց «Grand Prix» մրցաշարի ութերորդ տուրում երեկ` սպիտակ խաղաքարերով խաղացող Էլինա Դանիելյանը ոչ-ոքի խաղաց Վրաստանի ներկայացուցիչ, միջազգային վարպետ Բելա Խոտենաշվիլիի հետ:
Հայաստանի լավագույն շախմատիստուհին ութ տուրից հետո ուզբեկստանցի Նաֆիսա Մումինովայի և ռուսաստանցի Ալեքսանդրա Կոստենյուկի հետ միասին բաժանում է 9-11-րդ հորիզոնականները:
 
Այսօր շախմատիստուհիները հանգստանում են: Վաղը Էլինան սևերով խաղալու է Ղազախստանի ներկայացուցիչ, կանանց գրոսմայստեր Գուլիխան Նախբաևաայի հետ, որը եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
 
Աղբյուրը` aravot.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.