News

Ձյուդոիստ Գասպար Հայրապետյանը՝ միջազգային մրցաշարի բրոնզե մեդալակիր

Sports 2018-06-26

Ձյուդոյի երիտասարդական հավաքականը մարզիչ Դավիթ Խաչատրյանի գլխավորությամբ մասնակցել է Վրաստանի Թբիլիսի քաղաքում կայացած Զեդազենի գավաթի խաղարկությանը։ Հայաստանի հավաքականի կազմում բրոնզե մեդալ է նվաճել 55 կգ քաշային Գասպար Հայրապետյանը։ 60 կգ քաշային Էրիկ Հարությունյանը և 81 կգ քաշային Կարեն Հովհաննիսյանն զբաղեցրել են 5-րդ տեղը, իսկ 60 կգ քաշային Գոռ Հովսեփյանը և 81 կգ քաշային Սամվել Գևորգյանը՝ 7-րդ տեղը։ Մրցաշարին մասնակցել են Վրաստանի, Ադրբեջանի, Հայաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունաստանի և Իրանի ներկայացուցիչները: Աղբյուրը՝ Mamul.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.