News

Երևանում կանցկացվի «Արմենիա» միջազգային փառատոնը

Featured 2018-06-22

Հայ հանդիսատեսը հուլիսի 2-ից 6-ն ընկած ժամանակահատվածում հնարավորություն կունենա վայելելու դասական երաժշտության անմոռանալի հինգ երեկո՝ հայտնի մենակատարների մասնակցությամբ և հետաքրքիր ռեպերտուարով։ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստան կժամանեն այնպիսի մեծահամբավ երաժիշտներ, ինչպիսիք են Բրյուսելի Եղիսաբեթ թագուհու մրցույթի առաջին մրցանակակիր, դաշնակահար Դենիս Կոժուխինը, բազմաթիվ միջազգային մրցույթների, այդ թվում՝ Եղիսաբեթ թագուհու միջազգային մրցույթի դափնեկիր, աշխարհահռչակ ջութակահար Նիկոլայ Ցնայդերը, Մոսկվայի Բոլշոյ թատրոնի մեներգչուհի, մեր հայրենակից Աննա Ագլատովան (սոպրանո), ով, 2005 թվականին ելույթ ունենալով Բոլշոյ թատրոնում, դարձել է աշխարհի նշանակալի այս երաժշտական հարթակի ամենաերիտասարդ մեներգչուհին։ Մեծ համբավ վայելող մենակատարները Հայաստանում ելույթով հանդես են գալու առաջին անգամ և ելույթ են ունենալու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ: Փառատոնի կազմակերպիչների նպատակն է հայ երաժշտասերներին ծանոթացնել մեր ժամանակների կատարողական արվեստի լավագույն ներկայացուցիչների հետ։ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում կներկայացվեն Գրիգոր Եղիազարյանի, Էդգար Հովհաննիսյանի, Տիգրան Մանսուրյանի, Գագիկ Հովունցի, Երվանդ Երկանյանի, Վարդան Աճեմյանի, Յոհաննես Բրամսի, Ֆելիքս Մենդելսոնի, Ֆրեդերիկ Շոպենի, Ջոակինո Ռոսինիի, Ալեքսեյ Շորի, ով այս տարի փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտորն է, և այլ հեղինակների գործեր։ Նշենք, որ փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը՝ Մշակույթի նախարարության աջակցությամբ։ Աղբյուր՝ Panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.