News

Նոր ռոբոտը կկարդա մարդկանց մտքերը

Featured 2018-06-21

ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինտիտուտի և արհեստական ինտելեկտի լաբորատորիայի գիտնականները ստացել են այնպիսի մի ռոբոտ, որը կարողանում է սկանավորել մարդու ուղեղը: Այս նպատակի համար հատուկ լեզու է մշակվել, որը համադրում է մարդու ուղեղի ալիքներն ու ժեստերը: Ըստ որում, տեխնոլոգիայի գլխավոր նպատակը սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց և տարեցների կողմից ռոբոտների կառավարումը հեշտացնելն է: Տեխնոլոգիայի հեղինակները հայտնել են, որ փորձարկումները հաջող են անցել, և ռոբոտ սարքի ցուցադրած արդյունքները տատանվում են 70-97 տոկոսի սահմաններում: Ռոբոտ սարքը ակնթարթորեն կըմբռնի և կկրկնօրինակի մարդու ձեռքերի շարժումները և ուղեղի ազդակները՝ որոշակի գործողություններով արձագանքելով դրանց: Նշենք, որ ռոբոտն այժմ գտնվում է մշակման նախնական փուլում: Աղբյուրը՝ Tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.