News

Միասնական քննությունների արդյունքները

Featured 2018-06-19

Միասնական քննությունները շարունակվում են: Այսօր դիմորդները քննություն են հանձնել նաև օտար լեզուներից:
Հանրապետությունում 1953 դիմորդ քննություն է հանձնել անգլերենից, իսկ 78 դիմորդ գերմաներեն լեզվից:

Ֆրանսերեն, իսպաներեն և պարսկերեն լեզուներից քննություն են հանձնել համապատասխանաբար 45, 2 և 1 դիմորդ։
Այս մասին տեղեկացնում է Գնահատման և թեստավորման արտաքին համագործակցության բաժնի պետ Վարդան Պարսամյանը:

Նշենք, որ հայտնի են նաև «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Ֆիզիկա» առարկաների քննական արդյունքները:
Ըստ որում, «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությանը մասնակցել է 2404 դիմորդ, որոնցից 313-ը անբավարար է ստացել, 152 դիմորդ ստացել է 19-20 միավոր, իսկ միջին միավորը կազմել է 12,63:

«Ֆիզիկա» առարկայի քննությանը մասնակցել է 882 դիմորդ։ Անբավարար ստացել է 233, 19-20 միավոր հավաքել՝ 88 դիմորդ։
Միջին միավորը կազմել է 11,44:

Աղբյուր՝ Panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.