News

Եվս մեկ Գնացք 12 ժամանեց եզրափակիչ կայարան

Featured 2018-06-14

Ինտերակտիվ մեթոդներ, աշակերտակենտրոն ուսուցում, արդյունավետության բարձրացում, մանկավարժական նոր ու արդիական մոտեցում… այս և կիրառելի այլ գործիքներով էր լցված Գնացք 12-ի եզրափակիչ կայարանը: Կոտայքի մարզի Աբովյանի կրթահամալիրի, Չարենցավանի թիվ 5, Հրազանի թիվ 2, Քարաշամբի, Նուռնուսի, Արարատի մարզի Արարատի թիվ 2, Նոր Խարբերդի թիվ 1, Շիրակի մարզի Գյումրու թիվ 32, Երևանի թիվ 2, 67, 68, 107, 161 և թիվ 176 դպրոցները ներկայացնող մանկավարժները, անցնելով աշակերտաշատ և ուսուցիչներին հուզող խնդիրներով լցված կայարաններով, ամբողջացրեցին արդյունավետ ուսուցման շղթան՝ գտնելով խառնաշփոթում համգործակցելու անհրաժեշտ բանալիներ: Անակնկալներով, բացահայտումներով և ժպիտներով լցված հանդիպման ավարտին մանկավարժները շնորհակալություն հանյտնեցին կարճ ժամանակում հարազատ դարձած կրթական կենտրոնին՝ հրաժեշտ տալով որպես Dasaran մեծ ընտանիքի սիրելի անդամ: Շարունակելի…

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.