News

Ըմբշամարտիկ Հովհաննես Մխիթարյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Sports 2018-06-11

Ստամբուլում կայացած ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը նվաճել է բրոնզե մեդալ։ Մխիթարյանը պայքարն սկսել է որակավորման փուլից՝ 7։2 հաշվով հաղթելով իսպանացի ըմբիշին։ Սփոփիչ գոտեմարտում Մխիթարյանը 9։4 հաշվով հաղթել է Հունգարիան ներկայացնող Պատրիկ Սզուրովսկուն։ Բրոնզե մեդալի համար պայքարում Մխիթարյանը 10։0 հաշվով հաղթել է Ռումինիան ներկայացնող Միհայ Նիկոլայ Պալաղիային՝ զբաղեցնելով 3-րդ տեղը։ Մեր մյուս ներկայացուցիչը՝ 92 կգ քաշային Սարգիս Հովսեփյանը, բրոնզե մեդալի համար պայքարում 1։7 հաշվով պարտվել է Ռուսաստանը ներկայացնող Բատիրբեկ Տցակուլովին։ Աղբյուրը՝ Mamul.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.