News

Կոտայքի մարզի Ալափարսի միջն. դպրոց

Educational 2018-06-06

05․06․2018թ․ Ալափարսի միջին դպրոցում 4-րդ դասարանցիների մաթեմատիկայի քննություն էր։Աշակերտները շատ լավ պատրաստված էին քննությանը։ Տարրական դպրոցն ավարտող աշակերտների գիտելիքները և կարողությունները ներկայացվող պահանջներին համապատասխանում են՝ Աշակերտները գիտեն գումարման աղյուսակը(միանիշ թվերի) անգիր և հանման համապատասխան աղյուսակային դեպքերը,միանի- թվերի բազմապատկման աղյուսակը,և բաժանման համապատասխան աղյուսակային դեպքերը։ Կարևորագույն մեծությունների միավորների անվանումներն ու նշանակումները՝ երկարություն ՝ կմ,սմ,մմ զանգվածի՝ կգ,գ մակերեսի՝ մետր քառակուսի,դմ քառակուսի,սմ քառակուսի արագություն ՝ կմ/ժ,մ/վ ժամանակի՝ ժ,ր,վ։ Հաշվել 3-4 թվաբանական գործողություն պարունակող արտահայտության արժեքը (այդ թվում նաև փակագծերում արտահայտություն գործողությունների կատարման կարգի կանոնների և թվաբանական գործողությունների հատկությունների իմացության հիման վրա։ ----Լուծել խնդիրներ —— չափել հատվածի երկարությունը ———հաշվել բազմանկյան պարագիծն ու մակերեսը ———անվանել թվաբանական գործողությունների բաղադրիչները և կարդալ պարզագույն թնային արտահայտություններ՝ գումար,տարբերություն,արտադրյալ,քանորդ ———կատարել ոչ բարդ բանավոր հաշվումներ Աշակերտները պետք է կարողանան —կարդալ,գրել և համեմատել մինչև միլիոնը եղած թվերը ,կատարել գրավոր հաշվումներ։

Կոտայք, գ. Ալափարսի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.