News

Կրթական ոլորտը՝ Կառավարության օրակարգում

Featured 2018-06-04

ԱԺ-ին ներկայացված Կառավարության ծրագրի կրթությանը վերաբերող բաժնում նշվում է կրթության հասանելությունը ՀՀ բոլոր քաղաքացիների համար ապահովելու Կառավարության հանձնառության մասին:

Մասնավորապես ընդգծվում է, որ ուսման վարձը չվճարելու պատճառով բարձր առաջադիմությամբ որևէ ուսանող չպետք է զրկվի կրթություն ստանալու իր իրավունքից։

Ծրագրում նշվում է նաև Հանրապետության բոլոր համայնքներում նախադպրոցական կրթության մատչելիության և հասանելիության ապահովման և փոքրաթիվ աշակերտական համակազմ ունեցող դպրոցների կրթության կազմակերպման մոդելների ներդրման մասին։

Առանձին անդրադարձ է կատարվում 12-ամյա կրթությանը, ըստ որի՝ պետք է մշակել նոր չափորոշիչներ և առարկայական ծրագրեր, վերաարժևորել ավագ դպրոցի դերը՝ խթանելով քննական մտածողությունը, նորարարությունը և վերլուծական հմտությունները տարատեսակ փորձարարական ծրագրերի ու միջազգային փորձի հիման վրա։

Ըստ ներկայացված ծրագրի՝ միջին մասնագիտական կրթությունը պետք է դիտարկվի որպես կադրերի ապահովման հիմնական օղակ:

Աղբյուր՝ Panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.