News

ԹԵՆԻՍԻ ՄՐՑԱՇԱՐ

Educational 2018-06-01

Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցում մայիսին անցկացվեց թենիսի մրցաշար՝ նվիրված մայիսյան հերոսամարտերի և առաջին հանրապետության 100-ամյակին:

Ֆիզկուլտուրայի ուսուցիչ Մ. Եսայանը մրցաշարին ընդգրկել էր 4-12-րդ դասարաննների աշակերտներին:

Չնայած տարիքային տարբերությանը, աշակերտները լարված պայքար էին մղում հաղթելու համար:

Մրցաշարի արդյունավետությունն ապահովեց նաև այն հանգամանքը, որ դպրոցում տեղադրված թենիսի սեղանը հնարավորություն է տալիս աշակերտներին մարզվել ոչ միայն դասաժամերին, այլև դասամիջոցներին և դասերից հետո:

Թեժ պայքարում տղաներից առաջին տեղ զբաղեցրեց 10-րդ դասարանի աշակերտ Նաիրի Միկիչյանը, աղջիկներից՝ 11-րդ դասարանի աշակերտուհի Անուշիկ Մուսայելյանը:

Տնօրենությունը պարգևատրեց 1-ին, 2-րդ և 3-րդ տեղ զբաղեցրած աշակերտներին:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.