News

Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը՝ Շարժայի կայծակնային մրցաշարի հաղթող

Sports 2018-05-31

ԱՄԷ Շարժա քաղաքում 23-րդ անգամ կայացել է կայծակնային շախմատի մրցաշար, որին մասնակցել է 23 երկրի 131 շախմատիստ: Հայաստանի ազգային հավաքականի անդամ, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ 9 հնարավորից վաստակելով 8 միավոր։ 7.5 միավորով երկրորդ տեղն է զբաղեցրել Ալեքսանդր Մոսկալենկոն, իսկ լավագույն եռյակը եզրափակել է ԱՄԷ ուժեղագույն շախմատիստ Սալեմ Սալեհը՝ վաստակելով 7 միավոր: Աղբյուրը՝ Mamul.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.