News

«Հանդուրժողականություն». նոր նախագիծ՝ Dasaran-ում

Featured 2018-05-30

Լինե՛նք հանդուրժող, լինե՛նք բարի․ նոր ու հետաքրքիր նախագիծ՝ Dasaran-ում։ Այսօր կրթական կենտրոնում մեկնարկեց հերթական հետաքրքիր, ուրախ ու ինտերակտիվ նոր «Հանդուրժողականություն» նախագիծը՝ միտված ապագա կիրթ, լայնախոհ ու հանդուրժող քաղաքացիների ձևավորմանը։ Խաղի նպատակն է օգնել երեխաներին լինել առավել հանդուրժող և ամենատարբեր իրավիճակներում դրսևորել ճիշտ վարքագիծ: Այս յուրօրինակ նախագծին կմասնակցեն Երևանի և մարզերի հանրակրթական դպրոցներում սովորող աշակերտները՝ դառնալով հանդուրժողականության մոլորակի մի մասնիկը։ Իսկ այս անգամ խաղ-նախագծի մասնակիցը դարձան Դիլիջանի թիվ 4 և Վ. Անանյանի անվան թիվ 5 դպրոցների 5-րդ դասարանցիները, ովքեր իրենց գործընկերային առողջ մրցակցությամբ ստեղծեցին հանդուրժողականության բարի ու լուսավոր մթնոլորտ։

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.