News

Ավարտվում է շախմատի աշխարհի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը

Educational 2013-09-25

Թուրքիայի Խոջաելի քաղաքում ընթացող շախմատի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության ընթացքում Հայաստանի երեք ներկայացուցիչներից 11-րդ տուրում հաղթանակ տարավ միայն կանանց միջազգային վարպետ Մարիա Գևորգյանը: Նա 7,0 միավորով հանգրվանել է 14-րդ հորիզոնականում:
Այսօր նախավերջին տուրում հայ շախմատիստուհին խաղում է իրանցի Սարասապատ Խադեմալշարիեհի հետ:
Տղաների պայքարում գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը և միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանը ոչ-ոքի արեցին: Սամվելը 8,0 միավորով մրցաշարային աղյուսակում 7-րդ տեղում է, իսկ Վահեն 5,0 միավորով` 50-րդը:
 
Այսօր Սամվել Տեր-Սահակյանը սպիտակներով խաղում է միանձնյա առաջատարի՝ չինացի Յու Յանգիի հետ, իսկ Վահե Բաղդասարյանի մրցակիցը ներկայացնում է Պորտուգալիան: Սամվելի այսօրվա խաղում գրանցված արդյունքը կարող է որոշիչ դեր խաղալ ամփոփիչ մրցաշարային աղյուսակում նրա զբաղեցրած տեղի հարցում: 
 
Աղբյուրը` aravot.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.