News

Ովքե՞ր են «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրի այս տարվա դեսպանները

Sports 2018-05-29

Մայիսի 28-ին «Ֆուտբոլը բարեկամության համար» նախագծի շրջանակներում «Բանանց» ֆուտբոլային ակումբի մարզաբազայում կայացել է այս տարվա դեսպանների նշանակման արարողությունը: «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագիրն իրականացվում է 2013 թվականից։ Երեխաների միջազգային այս մրցաշարը միավորում է աշխարհի լավագույն մանկապատանեկան ակումբների 12 տարեկան երեխաներին: Ամբողջ աշխարհում ծրագրին աջակցում է ավելի քան 250 հազար մարդ՝ ներառյալ բազմաթիվ հանրահայտ մարզիկներ և մշակութային գործիչներ: Նախագծի նպատակն է մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը, երիտասարդական սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացումը, աշխարհի տարբեր ազգերի երեխաների միջև հանդուրժողականության և ընկերության սերմանումը: Այս տարի «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրի դեսպաններ են նշանակվել երգիչ, հաղորդավար և պրոդյուսեր Գրիշա Աղախանյանը, դերասան և հաղորդավար Լևոն Հարությունյանը, երաժիշտ, «Ոսկե դուդուկի» մրցանակակիր Գևորգ Կարապետյանը, նախկին ֆուտբոլիստ, իսկ այժմ մարզիչ Արամ Ոսկանյանը, հաղորդավար և պրոդյուսեր Հակոբ Պապիկյանը (Ժակը) և երգչուհի Մերի Քոչարյանը: Այս ծրագրին Հայաստանն առաջին անգամ մասնակցել է 2016 թվականին: ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի թիմը առաջին անգամ ընդգրկվել է աշխարհի 32 երկրների 32 թիմերի շարքում: 2017-թ-ին Հայաստանը երկրորդ անգամ է մասնակցել այս նախագծին, որտեղ մեր մասնակից Էդգար Ասլանյանի գոլը Բարեկամության մրցաշարում ճանաչվել է լավագույնը: Հիշեցնենք, որ ս.թ. մարտի 15-ին տեղի էր ունեցել հայաստանյան մասնակցի ընտրությունը։ Ֆուտբոլային ներկայացուցիչ ընտրելիս, բացի ֆուտբոլային հատկանիշներից, կարևորվում են նաև լեզուների իմացությունը և սոցիալապես ակտիվ լինելը: Ուստի ընտրություն անելիս հաշվի են առնվել բոլոր վերոնշյալ հատկանիշներն ու պահաջները, և Հայաստանի ներկայացուցիչ է ընտրվել «Ակադեմիա 1-06» թիմի հարձակվող Էրիկ Հարությունյանը, ով կներկայացնի Հայաստանը հունիսի 8-15-ը Մոսկվայում կայանալիք մրցաշարում: Աղբյուրը՝ Mamul.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.