News

Ներկայացվել է ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական երգը

Sports 2018-05-26

ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական հիմնը կկատարի ամերիկացի դերասան Ուիլ Սմիթը: Հայտնի դերասանին միացել են նաև երաժիշտ Նիկի Ջեմն ու երգչուհի Էրա Իստրեֆին Կոսովոյից: «Նիկի Ջեմ-Դիպլո-Իստրեֆի-Ուիլ Սմիթ: Մեկ անգամ ենք ապրում: Եկեք լիարժեք ապրենք»,- գրել էր դերասանը` հրապարակելով երաժշտկան պրոդյուսեր Դիպլոյի հետ լուսանկար, որտեղ վերջինս իր ձեռքում է պահում աշխարհի առաջնության պաշտոնական գնդակը: Նշենք` երգը հենց այդպես էլ կոչվում է Live it up: Այժմ աշխատանքներ են տարվում տեսահոլովակի նկարահանման շուրջ: Հիշեցնենք` ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնությունը կանցկացվի Ռուսաստանում հունիսի 14-ից հուլիսի 15-ը: Աղբյուրը՝ Tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.