News

Միջոցառում` Արթիկի թիվ 4 հիմնական դպրոցում

Educational 2013-09-24

Այն, որ անկախությունը քաղցր համ ունի զգացվում էր ս.թ. սեպտեմբերի 19-ին Արթիկի թիվ 4 հիմնական դպրոցում կազմակերպված համադպրոցական դաս-ցերեկույթի ընթացքում՝ նվիրված Անկախության օրվան: Տոնին հավուր պատշաճի միջոցառում նվիրելու համար պատրաստվել էին բոլոր դասարանները:

Դպրոցի սպորտային հրապարակում հավաքվել էին ծնողները, հյուրերը, տոնական երաժշտությամբ ու եռագույնի հարազատ երանգներով խանդավառված քաղաքացիները:

 
Միջոցառման սկզբում հավաքվածներին ողջունեց Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը:
 
Այնուհետև խրոխտ քայլերգի հնչյունների ներքո հրապարակ մտան դպրոցի հպարտ սաները՝ զեկուցելով իրենց ձեռքբերումների ու նվաճումների մասին, իսկ դրանք քիչ չեն:
 
Մարզական հաջողությունները Կորյուն Աստոյանին հասցրել են հեռավոր Իռլանդիա, պարարվեստի, երաժշտության բնագավառում բազմաթիվ մրցանակների, դիպլոմների են արժանացել Շահանեն, Օլգան, Արփինեն և այլք:
 
Շքերթից հետո դասարանները ցուցադրեցին իրենց տոնական համարները՝ երգ, պար, ասմունք:
 
Քաղաքացիական կրթության տոնն ավարտվեց շուրջպարով. դպրոց- հանրապետության մարզ- դասարանները խրոխտ ուս ուսի տվեցին և պարեցին հայոց ավանդական քոչարին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.