News

Հայ մարզիկները ուշու-քունգ ֆուի Եվրոպայի առաջնությունից վերադառնում են 11 մեդալով

Sports 2018-05-25

Մոսկվայում կայացած ուշու-քունգ ֆուի Եվրոպայի 17-րդ առաջնությունում հայ մարզիկները նվաճել են 11 մեդալ՝ 1 ոսկե, 7 արծաթե և 3 բրոնզե: Ուշուի ՀՀ հավաքականի անդամ Տանյա Հովհաննիսյանը թայձիցուան 32 համալիր մրցաձևում նվաճել է ոսկե, իսկ թայձիցուան 32 համալիր նեղ թրով վարժությունում՝ արծաթե մեդալ: Հավաքականի մյուս անդամները՝ 48 կգ քաշային Արսեն Բաղրամյանը, 52 կգ քաշային Խաչատուր Խաչատրյանը, 56 կգ քաշային Գուրգեն Ծատուրյանը, 60 կգ քաշային Վաչագան Սողոյանը, 65 կգ քաշային Վարդան Աբրահամյանը և 52 կգ քաշային Սարգիս Սարգսյանը սանդա մրցաձևում դարձել են առաջնության արծաթե մեդալակիրներ, իսկ 56 կգ քաշային Հայկ Գասպարյանը, 60 կգ քաշային Տարոն Այվազյանը և 85 կգ քաշային Դավիդ Կասումյանը արժանացել են բրոնզե մեդալների: Աղբյուրը՝ Tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.