News

Վարպետության դաս տեխնոլոգիայից

Educational 2018-05-21

Ձեռներեցությունը որպես տեխնոլոգիայի բաղադրիչ 2017-2018 ուստարվանից փորձարկվում է նաև Գյումրու N45 միջնակարգ դպրոցում: Այսօր դասվար Է. Հակոբյանի հաջողված դասն էր տեխնոլոգիայից 3-րդ դասարանում: Աշակերտները հստակ ձևակերպում էին, թե ինչ է ձեռներեցությունը, ինչ է ապրանքը, որն է ապրանքի և ծառայության տարբերությունը: Խմբային աշխատանքի միջոցով ներկաներին ցույց տվին իրենց ձեռք բերած գիտելիքները նաև տեխնոլոգիայի բնագավառից՝ պատրաստելով տիկնիկներ, գազանանոց, զարդատուփ, իսկ աշխատանքին զուգահեռ իրենց երգերը յուրահատուկ տրամադրության դրսևորում էր: Դասվար Է. Հակոբյանն այս դասով ապացուցեց, որ երկրորդական առարկաներ գոյություն չունեն, դասավանդվող բոլոր առարկաներն էլ կարևոր են յուրովի:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 45 մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.