News

«Գիտելիքից մինչև հաջողություն». Արամ Ջիվանյան

Featured 2018-05-21

«Միշտ ունեցեք մեծ նպատակներ ու միտ հնարավորինս լավ կատարեք առօրյա փոքր գործերը և անպայման կհասնեք հաջողությունների»: Կարծում եք հաջողակ մարդիկ անհաջողությունների չե՞ն հանդիպում, չե՞ն հիասթափվում և հեշտությամբ նվաճում են ցանկացած բարձո՞ւնք: Դեպի հաջողություն տանող իր անցած ճանապարհի մասին «Գիտելիքից մինչև հաջողություն» նախագծի շրջանակում մեզ պատմում է Skycryptor ընկերության հիմնադիր Արամ Ջիվանյանը: «Նույնիսկ եթե բիզնեսը չէր հաջողվում, մենք անցնում էինք մի շատ հետաքրքիր պրոցեսի միջով, և այդ ճանապարհին գրանցած ցանկացած հաջողություն դիտարկում որպես մեծ հաղթանակ: Պետք է մտածել մեծ նպատակի մասին, բայց այդ ճանապարհին մաքսիմում լավ կատարել տվյալ օրվա փոքր գործերը, ու դա միանշանակ կբերի մեծ արդյունքի»,- նշում է Արամը: «Ճանապարհը որքան էլ դժվար լինի, պետք է ընդունել ձախողումները որպես փորձ, որպես սովորելու հնարավորություն»: Իսկ «Գիտելիքից մինչև հաջողություն» նախագծի շրջանակում դուք կարող եք ծանոթանալ բազմաթիվ պատմությունների մեր կողքին ապրող իրական մարդկանց իրական հաջողության մասին: Ի դեպ, այս գաղափարն ստեղծվել է բացառապես մեկ նպատակով՝ ցույց տալ Հայաստանի աշակերտներին, որ նրանք կարող են հասնել հաջողության, եթե ունեն կրթություն և գիտեն՝ ինչպես կիրառել իրենց գիտելիքները: Պետք չէ գնալ Հայաստանից հաջողության հասնելու համար. դա հնարավոր է նաև Հայաստանում՝ անկախ բնակավայրից և սոցիալական կարգավիճակից:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.