News

Հայտնի են Գնդակային հրաձգության ՀՀ երիտասարդների առաջնության մրցանակակիրները

Sports 2018-05-21

Մայիսի 18-20-ը տեղի է ունեցել Գնդակային հրաձգության Հայաստանի երիտասարդների առաջնությունը:

Մարզիկները մրցել են գնդակային հրաձգության օդամղիչ բոլոր վարժություններում՝ հրացան, ատրճանակ, վազող թիրախ՝ նորմալ և խառը վազք: Մրցմանը մասնակցել է 62 մարզիկ։ Ընդհանուր առմամբ խաղարկվել է 24 մեդալ:

 

Հաղթող մարզիկներն արժանացել են դրամական պարգևի, դիպլոմի ու մեդալի։ Պարգևատրվել են նաև հաղթող մարզիկների անձնական մարզիչները:

 

Հաղթող մարզիկներն են՝

 

Օդամղիչ հրացան 10մ, տղաներ, 60 կրակոց վարժություն՝

     1-ին տեղ՝ Հայկ Բաբայան (անձնական մարզիչը՝ Անդրանիկ Այվազյան),

     2-րդ տեղ՝ Վրեժ Թորոսյան,

     3-րդ տեղ՝ Նարեկ Ադամյան։

 

Օդամղիչ հրացան 10մ, աղջիկներ, 60 կրակոց վարժություն

     1-ին տեղ՝ Ալլա Պողոսյան (անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան),

     2-րդ տեղ՝ Մարիամ Սահակյան,

     3-րդ տեղ՝ Տաթևիկ Հակոբյան։

 

Օդամղիչ ատրճանակ 10մ,տղաներ, 60 կրակոց վարժություն

     1-ին տեղ՝ Բենիկ Խլղաթյան (անձնական մարզիչ ՝ Արմեն Սիմոնյան),

     2-րդ տեղ՝ Գևորգ Մելքոնյան,

     3-րդ տեղ՝ Զավեն Իգիթյան։

 

Օդամղիչ ատրճանակ 10մ աղջիկներ, 60 կրակոց վարժություն

     1-ին տեղ՝ Նարե Գաբրիելյան (անձնական մարզիչ ՝ Արմեն Սիմոնյան),

     2-րդ տեղ՝ Մերի Մաթևոսյան,

     3-րդ տեղ՝ Գոհար Հարությունյան։

 

Վազող թիրախ,10 մ , տղաներ՝ 30+30 կրակոց վարժություն

     1-ին տեղ՝ Հովհաննես Մարգարյան (անձնական մարզիչ ՝Էդվարդ Ղարիբյան),

     2-րդ տեղ՝ Գագիկ Ղազարյան,

     3-րդ տեղը՝ Դավիթ Աբաջյան։

 

Վազող թիրախ,10 մ, աղջիկներ՝ 30+30 կրակոց վարժություն

     1-ին տեղ՝ Գոհար Վարդանյան (անձնական մարզիչ ՝Արմենակ Գալոյան),

     2-րդ տեղ՝ Սաթենիկ Մեժլումյան,

     3-րդ տեղ՝ Արուսյակ Գրիգորյան։

 

Վազող թիրախ` խառը վազք, 10 մ, տղաներ՝ 2x20 կրակոց վարժություն

     1-ին տեղ՝ Հովհաննես Մարգարյան (անձնական մարզիչ ՝Էդվարդ Ղարիբյան),

     2-րդ տեղ՝ Դավիթ Աբաջյան,

     3-րդ տեղ՝ Մակեդոն Հովհաննիսյան։

 

Վազող թիրախ` խառը վազք, 10 մ, աղջիկներ՝ 2x20 կրակոց վարժությունում

     1-ին տեղ ՝ Գոհար Վարդանյան (անձնական մարզիչ ՝Արմենակ Գալոյան),

     2-րդ տեղ ՝ Արուսյակ Գրիգորյան,

     3-րդ տեղը ՝ Սաթենիկ Մեժլումյան։

 

Օդամղիչ ատրճանակ ձևի մարզիկ Բենիկ Խլղաթյանը (572) և վազող թիրախ ձևի խառը վազք վարժությունում մարզիկներ Գոհար Վարդանյանն (361) ու Արուսյակ Գրիգորյանը (360) լրացրեցին սպորտի վարպետի նորման:

 

ՀՀ երիտասարդների առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել Հովհաննես Մարգարյանը, ով ֆեդերացիայի նախագահ Ա. Հովհաննիսյանի կողմից արժանացել է դրամական պարգևի:

 

Աղբյուրը՝ Tert.am

 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.