News

Ավարտական և միասնական քննությունների նոր ժամանակացույցը

Featured 2018-05-16

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հրաման է ստորագրել՝ 2017-2018 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգում և ժամանակացույցում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

Մասնավորապես՝ փոփոխվել են 9-րդ և 12-րդ դասարաններում պետական ավարտական քննությունների՝ նախկինում հաստատված  օրերը:

Քննությունների համար սահմանվել է հետևյալ գրաֆիկը.

 

12-րդ դասարան

«Հայոց լեզու և հայ գրականություն» (գրավոր)՝ -13.06.2018թ

«Մաթեմատիկա» (գրավոր)՝ - 20.06.2018թ.

«Հայոց պատմություն» (գրավոր)՝ -26.06.2018թ.

«Ֆիզկուլտուրա» - նորմատիվների հանձնում ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա  ընթացքում (ստուգարք):

 

9-րդ դասարան

«Հայոց լեզու և հայ գրականություն» (գրավոր)՝ -11.06.2018թ.

«Գրականություն» (բանավոր)՝ -14.06.2018թ.

«Մաթեմատիկա» (գրավոր)՝ -17.06.2018թ.

«Օտար լեզու»  («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն» և այլ լեզուներ) (բանավոր)՝ -21.06.2018թ.

«Բնագիտություն» («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»), (գրավոր)՝ -25.06.2018թ.

«Հայոց պատմություն» (բանավոր)՝ -28.06.2018թ.

«Ֆիզկուլտուրա» (նորմատիվների հանձնում)՝ -քննաշրջանի ընթացքում                                                                                                  

4-րդ դասարանի պետական ավարտական քննությունների օրերը չեն փոխվել.

«Մայրենի» (գրավոր)՝ -02.06.2018թ.

«Մաթեմատիկա» (գրավոր)՝ -05.06.2018թ.

 

Նշենք, որ 2017-2018 ուսումնական տարվա միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 8-ից:

 «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն»՝ -08.06.2018թ.

«Հայոց լեզու և գրականություն»՝ -12.06.2018թ.

«Ֆիզիկա»՝ - 15.06.2018թ.

«Օտար լեզու»՝ -19.06.2018թ.

«Մաթեմատիկա»՝ -22.06.2018թ.

«Հայոց պատմություն», «Քիմիա»՝ -25.06.2018թ.

«Ռուսաց լեզու»՝ -27.06.2018թ.

 

Նշենք նաև, որ քննությունների օրերի փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ավարտական դասարանների աշակերտները Համաժողովրդական շարժման ընթացքում հնարավորություն չեն ունեցել լիարժեք պատրաստվելու ավարտական և միասնական քննություններին:

 

Աղբյուրը՝ Edu.am

 

 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.