News

Ըմբշամարտ. Հարությունյանը՝ պատանիների Եվրոպայի չեմպիոն, Խնձրցյանը՝ փոխչեմպիոն

Sports 2018-05-16

Մակեդոնիայում ընթացող ըմբշամարտի պատանիների Եվրոպայի առաջնությանը մանակցում են նաև հայ ըմբիշները: Ազատ ոճի ըմբշամարտի մինչև 45 կգ քաշային կարգում փայլուն է հանդես եկել Ռաֆայել Հարությունյանը: Մեր ըմբիշը եզրափակիչ գոտեմարտում 10:0 հաշվով առավելության է հասել Մակեդոնիան ներկայացնող Բեսիր Ալիլիի նկատմամբ` հռչակվելով Եվրոպայի չեմպիոն: Այս քաշային կարգում բրոնզե մեդալ են նվաճել մոլդովացի Վասիլ Մարկուն և ադրբեջանցի Կանան Հեյբատովը: Մինչև 51 կգ քաշային կարգում էլ Հայաստանը ներկայացնող Մանվել Խնձրցյանը հասել էր եզրափակիչ, որտեղ 0:10 հաշվով պարտվեց թուրք Ադեմ Բուրակ Ուզուին: Մեր ըմբիշը նվաճեց արծաթե մեդալ: 51 կգ քաշային կարգում բրոնզի արժանացան վրացի Գիորգի Չոլաձեն և Ռուսաստանը ներկայացնող Սամվել Թերզյանը: Աղբյուրը՝ Tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.