News

ԿԳ նախարարն առաջարկում է հետաձգել ընդունելության քննությունները

Featured 2018-05-14

ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանն առաջարկում է հետաձգել ընդունելության քննությունները։ «Մի կարևոր հարց. քանի որ ավարտական դասարանների աշակերտները Համաժողովրդական շարժման ընթացքում ժամանակ են կորցրել և լավ չեն պարապել քննությունների համար: Առաջարկ ունեմ մեկ շաբաթով հետաձգելու ընդունելության քննությունները: Կուզեմ լսել կարծիքներ մինչև կառավարության հետ համաձայնեցնելը, հիմնականում խնդիրները գրեք: Հատկապես ուսուցիչներին կուզեմ լսել»,- այս մասին Արայիկ Հարությունյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում: Գնահատման և թեստավորման կենտրոնը տեղեկացրել էր, որ միասնական քննություններն այս տարի կմեկնարկեն հունիսի 1-ին: Աղբյուրը՝ News.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.