News

Գերմանիան այսուհետ ճանաչելու է ՀՀ դպրոցական ավարտական վկայականները

Featured 2018-05-10

ԳԴՀ պատկան մարմինների կողմից հաստատվել և ուժի մեջ է մտել Գերմանիայի լուսավորության և մշակույթի հարցերով նախարարների համաժողովի մասնագիտական խորհրդի կողմից ներկայացված՝ ՀՀ միջնակարգ դպրոցի 12-ամյա դպրոցական կրթության «Միջնակարգ (ընդհանուր) կրթության ատեստատ»-ների գնահատման և ճանաչելու մասին որոշումը: Այս մասին հայտնել է ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։ Որոշման համաձայն՝ 2018 թվականից ՀՀ 12-ամյա դպրոցական կրթության ավարտական վկայականներ ստացած շրջանավարտները բոլոր մասնագիտություններով ուղիղ կարող են դիմել Գերմանիայում բուհ ընդունվելու համար։ Մասնագիտական ուղղվածություն ունեցող դպրոցների շրջանավարտներն իրենց 12-ամյա դպրոցական կրթության ավարտական վկայականներով հնարավորություն ունեն ուղիղ դիմելու գերմանական բուհեր՝ մասնագիտական ուղղվածությամբ ֆակուլտետներ։ Այս կանոները գործում են 2018/2019թթ․ ձմեռային կիսամյակից սկսած (համապատասխանաբար հաշվի առնլով գերմանական բուհեր դիմելու ժամկետները)։ Որոշումը տեղադրված է ԳԴՀ լուսավորության և մշակույթի հարցերով նախարարների համաժողովի արտասահմանյան կրթական վկայագրերի ճանաչման տեղեկատվական համակարգի www.anabin.kmk.org պաշտոնական կայքէջում։ Աղբյուրը՝ News.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.